Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1426
A A
Հասարակություն

Որևէ երեխա չպետք է դուրս մնա կրթությունից․ կայացավ ներառական կրթության ոլորտում մրցանակաբաշխությունը (տեսանյութ)

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ալեք և Մարի Մանուգեան» դահլիճում տեղի ունեցավ #փոխիրաշխարհը ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման
արշավի շրջանակում հայտարարված շարադրությունների մրցույթի ամփոփումը:
 
Միջոցառմանը մասնակցում էին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, դերասանուհի Լալա Մնացականյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։
 
Հայտարարվեցին «Իմ ընկեր․․․» թեմայով շարադրությունների մրցույթում հաղթողների
անունները, ներկայացվեցին արշավի շրջանակում նկարահանված 4 հերոսների մասին պատմող տեսանյութերը, կայացավ  «Միասին կարող ենք փոխել աշխարհը» տեսահոլովակի պրեմիերան:
 
Իր ելույթում ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունը բարեփոխումների փուլում է, որի հատվածն է կազմում ներառական կրթությունը։
 
«Չպետք է որևէ երեխա դուրս մնա կրթությունից կամ զրկվի այդ հնարավորությունից միայն այն պատճառով, որ սոցիալական վիճակը թույլ չի տալիս։ Սա խիստ անթույլատրելի է, և մենք պետք է վերացնենք այն կարծրատիպեր, որ ուղեկցել են մեզ»,- ընդգծեց Թաթոյանը։
 
Մարդու իրավունքների պաշտպանը հավաստիացրեց ներկաներին, որ կհասկանան այն երեխաների ներուժը, որոնք մասնակցել են շարադրությունների մրցույթին։ Ըստ Արման Թաթոյանի՝ չափազանց կարևոր է երեխային ինքնուրույն կյանքի հմտություններին սովորեցնելը, որը յուրաքանչյուրի պարտականությունն է։ «Հակառակ պարագայում մենք մշտապես ունենալու ենք ոչ լիարժեք կրթական համակարգ», - շեշտեց նա։
 
ԱՍՀ նախարար Զարուհի Բաթոյանը հիշատակեց, որ շուրջ 20 տարի առաջ որպես «Հույսի կամուրջ» կազմակերպության աշխատող առաջին քայլերն էր անում ներառական կրթության ոլորտում, սեմինարներ էր վարում դպրոցներում երեխաների համար և գլխավոր շեշտադրումը, որ անում էին, այն էր, որ «խնդիրը ոչ թե մարդու մեջ է, այլ՝ միջավայրի»։ «Որպեսզի մենք ներառենք բոլորին, մենք պետք է փոխենք միջավայրը», - շեշտեց նա։
 
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ ներառական կրթությունն է կերտել իր անձը։ «Ներառական կրթությունն այլևս մեր երկրում խնդիր չունի։ Այն մտածողությունը, որ կար 20 տարի առաջ, այսօր այլևս մենք հաղթահարել ենք», - նշեց նա։
 
700 մասնակիցներից ընտրվել էր 29 հաղթող․ Աիդա Ալևորյան (Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 25 դպրոց), Զարուհի Ոսկանյան (Արթիկի թիվ 8 հիմնական դպրոց), Մանյա Հակոբյան (Արամուսի Վլ․ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց), Տիգրան Մելքոնյան (Երևան, Րաֆֆու 93 շ․ 15 բ․), Լուիզա Սարգսյան (Վահրամբերդի Հ․ Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոց), Սոնա Հակոբյան (Կապանի թիվ 3 միջն․ դպրոց) , Էլեն Շողիկյան (Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց), Կարեն Իսունց (Սյունիքի մարզի թիվ 3 հիմն․ դպրոց), Զարուհի Ոսկանյան (Արթիկի թիվ 8 հիմն․ դպրոց), Քրիստինե Սաֆարյան (Կարմիրգյուղի համար 2 միջն․ դպրոց), Անահիտ Եղոյան (Սառնաղբյուրի միջն․ դպրոց), Սյուզան Կարապետյան (Չարենցավանի թիվ 4 հիմն․ դպրոց), Դավիթ Ղարիբյան (Հայ կրթության հայկական հիմնադրամ), Տաթևիկ Աբովյան (Վանաձորի թիվ 8 հիմն․ դպրոց), Արաքս Խալաթյան (Վանաշենի թիվ 8 հիմն․ դպրոց) , Էդգար Ահարոնյան (Հ․ Հայրապետյանի անվան 78 դպրոց), Անգելինա Խաչատրյան (Չարենցավանի թիվ 6 հիմն․ դպրոց), Գոռ Աղամիյան (Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմն․ դպրոց), Տիգրան Խլղաթյան (Նոյակերտի Պարույր Սևակի անվան թիվ 2-րդ դպրոց), Հովհաննես Հակոբյան (Ջրափիի միջն․ դպրոց), Նազենի Գևորգյան (Չարենցավանի Եղիշե Չարենցի անվան թիվ 5 հիմն․ դպրոց), Արեն Ստեփանյան (Հաղարծինի միջն․ դպրոց), Նորիկ Սարգսյան (Բալահովիտի Ի․ Վիրաբյանի անվան միջն․ դպրոց), Գոհար Հակոբյան (Վ․ Պետրոսյանի անվան 51 հիմն․ դպրոց), Աշոտ Հովհաննիսյան (Աբովյանի համար 2 հիմն․ դպրոց), Դավիթ Հարությունյան (Երևանի թիվ 157 հիմն․ դպրոց), Լիլիթ Դավթյան (Գյումրիի թիվ 15 հիմն․ դպրոց), Ալեքս Սարգսյան (Կապանի թիվ 13 հիմն․ դպրոց), Աննա Ասատրյան (Լճկաձորի հիմն․ դպրոց)։