Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Քաղաքականություն

Ընտրության ընթացքում կարևորվել են իմ մարդկային սկզբունքները. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու (տեսանյութ)

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին հետաքրքրում է, թե ինչո՞ւ է Կառավարությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը:

Խորհրդարանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ անդրադառնալով հարցին՝ Լիլիթ Ալեքսանյանն ասաց, որ ընտրության ընթացքում կարևորվել է իր մարդկային սկզբունքերը:

«Կարծում եմ, որ այս հանձնաժողովում կարևոր է, որ ներկայացված լինեն շատ սկզբունքային անհատներ, մարդիկ, որոնք կհավատան այն գործին, ինչ անում են: Սա առաջին քայլն է ինստիտուցիոնալ համակարգ ստեղծելու ուղղությամբ և պետք է հանձնաժողովի ցանկացած անդամ կրողը լինի այդ գաղափարախոսության և կարողանա թե՛ հանրությանը, թե՛ աշխատակազմին տանել հանձնաժողովի առաքելության հետևից»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: