Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ազգային հավաքականը ժամանեց Պալերմո

Նոյեմբերի 16-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց իտալական Պալերմո քաղաք, որտեղ երկու օր անց կկայանա ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի վերջին տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը։ Ազգային ընտրանին կհանգրվանի «Էքսելսիոր» հյուրանոցում։ Նոյեմբերի 17-ին՝ ժամը 18։30-ին (Երևանի ժամանակով՝ 21։30-ին) Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և ֆուտբոլիստներից մեկի մամուլի ասուլիսը, իսկ 19։00-ին՝  մեր ընտրանու նախախաղային մարզումը։ 

Իտալիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին։