Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport armenia-21
A A
Սպորտ

Ֆուտբոլի Եվրոպայի Մ-21 առաջնություն. Հայաստան – Իռլանդիա` 0:1

Հայաստանի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի 2021թ երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում այսօր հանդիպեց Իռլանդիայի ընտրանու հետ։

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց իռլանդացի ֆուտբոլիստների հաղթանակով՝ 1։0, չնայած հյուրերը վերջին 20 րոպեն անցկացրին 10 խաղացողով (75-րդ րոպեին վերջին հույս խախտման համար դաշտից հեռացվեց Դարա Օ’Շին): Խաղի միակ գոլը 63-րդ րոպեին խփեց Զախարի Էլ-Բուզեդին։

Հայաստանի հավաքականը կրեց չորրորդ պարտությունը ընտրական 5 խաղում և վաստակած 3 միավորով շարունակում է զբաղեցնել նախավերջին 5-րդ տեղը: Իռլանդիայի երիտասարդական հավաքականը տոնեց թվով 4-րդ հաղթանակը, վաստակեց 13 միավոր և էլ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում: