Բացել լրահոսը Փակել լրահոսը
գոռ աբրահամյան
A A
Հասարակություն

«Նազենի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին ԶԼՄ հրապարակումները ուղարկվել են ոստիկանություն»

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր իր էջում գրել է.

«Որպես օրենքի նախագծի հարակից զեկուցող հանդես գալու հետ կապված ԱԺ պատգամավոր Նազենի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ:

ՀԳ. Խոսքը վերաբերում է այն հրապարակումներին, որտեղ նման սպառնալիքների մասին հայտարարություններ են եղել պատգամավորի կողմից»: