Բացել լրահոսը Փակել լրահոսը
datavor-dataran-635x445
A A
Հասարակություն

Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց արձակուրդային վճարումների գործով նիստը չկայացավ

Այսօր Երևանի Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, պետք է քննվեր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ քրեական գործը հարուցելը մերժելու մասին քննիչ Լևոն Եղոյանի որոշման դեմ բողոքը։

Դատարանի աշխատակիցը հայտնեց, որ ծանրաբեռնվածության պատճառով նիստը չի կայանա։ Դատարանում էր նաև Վանաձորի իրավապաշտպան գրասենյակի Երևանի մասնաճյուղի ներկայացուցիչ, իրավաբան Սամսոն Գալստյանը։

Քննիչի որոշման դեմ բողոքը սկզբում քննվել էր Առաջին ատյանի դատարանում, սակայն մերժվել էր, որը հետագայում իրավապաշտպան կազմակերպությունը վերաքննության կարգով բողոքարկել էր։ Հանցագործության մասին հաղորդման հիմքը եղել էր տեղեկատվությունը, ըստ որի` զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց արձակուրդային վճարումները 2005 թվականից սկսած առնվազն 40 տոկոսով պակաս են փոխանցվել։