Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Ծառուկյան
A A
Քաղաքականություն

Հալալ է, Գևորգ Պետրոսյանի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որևէ մեկին չի վիրավորել, այլ արտահայտել է կուսակցության դիրքորոշումը, որը շատ հարգալից Գևորգ Պետրոսյանը ներկայացրել է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառանալով երեկ խորհրդարանում տեղի ունեցած վիճաբանությանը՝ կապված Գևորգ Պետրոսյանի՝ նույնասեռականների վերաբերյալ նախագծերի հետ:

Գագիկ Ծառուկյանը հավելեց, որ վիճաբանությունից հետո ինքը և պարոն Պետրոսյանը ԱԺ դահլիճը լքել են, որովհետև հանդիպման են եղել:

«Հալալ է, Գևորգ Պետրոսյանի ցավը տանեմ: Առաջին քրիստոնյա ազգն ենք՝ ընտանիք, սրբություն, եկեղեցի, աստվածաշունչ: Մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել և նրան դաստիարակել, ո՞վ կարող է պատկերացնել նրանց դաստիարակած երեխան ինչ կարող է լինել: «Բարգավաճ Հայաստանի» համար՝ սկսած Գագիկ Ծառուկյանից՝ անընդունելի է: Ինչ ուզում է ասեն՝ հետամնաց, մեկ է՝ մեզ համար դա անընդունելի է»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:

Անդրադառնալով մեծ աղմուկ հանած Ստամբուլյան կոնվենցիային՝ Գագիկ Ծառուկյանը նկատեց՝ եթե ցանկանում են բռնության դեմ պայքարել, ապա թող բռնության դեմ պայքարելու մասին օրենք մշակեն:

«Մենք տողատակերով չենք ուզում, ես ասում եմ՝ բերեք մերը ստեղծենք, յուրաքանչյուր բռնության դեմ քառակի պատիժ դնեք, բայց Ստամբուլյան կոնվենցիան մեզ համար անընդունելի է»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը: