Բացել լրահոսը Փակել լրահոսը
1449489133,0555
A A
Հասարակություն

Տրամաբանական պատճառաբանություն չկա, թե գործի հատորները ինչու չպետք է մեզ տրամադրվեն․ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ

«Մենք ունենք «Մարտի մեկ»-ի գործով շուրջ 600 քրեական գործ, որոնցից առանձնացվել է 80 հատորը, շուրջ 500 հատորը Մարտի մեկի գործի տվյալների մասին մեզ հասանելի չէ։ Մենք ունենք բազմաթիվ ենթադրություններ։ Եվ որևէ տրամաբանական պատճառաբանություն չկա, թե գործի հատորները ինչի չպետք է մեզ տրամադրվեն»,- անդրադառնալով դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ պատճառներին նշեց՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։

Անդրադառնալով դատարանում փաստաբանների կողմից ներկայացված խուզարկության ոչ օրինական լինելուն՝ նա մանրամասնեց․

 «Խուզարկության ընթացքում կատարված գործողությունները, առգրավումները  ապօրինի են եղել։ Դրամական միջոցներ էին առգրավել, օրինական զենքեր, անձնագրեր, բանկային փաստաթղթեր, որոնք գործի հետ ակնհայտորեն ոչ մի կապ չունեն։ Օրենքը նախատեսում է, որ խուզարկության որոշման մեջ նշված նպատակներով պետք է կատարվի խուզարկությունը։ Մենք ներկայացնում ենք այն հիմնավորումները, ինչը տեղի է ունեցել նախնական քննության փուլում։ Դատախազը պատասխանատու էր քննիչի գործողությունների համար»,- ասաց նա։