A
A
Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նիստը մի քանի ժամով հետաձգվեց
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը չի ներկայացել նիստին, և բժշկական կենտրոնից որևէ տեղեկություն չի տրամադրվել, թե ինչու չի ներկայացել։
ԵԿՄ նախկին նախագահի փաստաբաններից Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ իրենց պաշտպանյալին ուղեկցող դասակը խնդրի առջև է կանգնած տեղափոխման հարցում։
Փաստաբանն ասաց, որ բժշկական կենտրոնում պետք է փորձեն, թե ինչպես են կարողանալու դեղորայքի ներարկման համակարգը հարմարեցնել և Մանվել Գրիգորյանին անկողնով դատարան տեղափոխել։
Դատավորը նիստը հետաձգեց մինչև ժամը 14:00, երբ պարզ կդառնա Մանվել Գրիգորյանի տեղափոխման հարցը։