Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Աշխարհի նախկին առաջին ռակետը հաղթահարել է Աֆրիկայի առաջին լեռը

Կանանց թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Գարբին Մուգուրուզան, օգտվելով իր արձակուրդից, մեկնել է Աֆրիկա: Ինչպես հայտնում է իսպանական «Մարկա» թերթը, 26-ամյա թենիսիստուհին առաջին հերթին որոշել էր հաղթահարել այդ մայրցամաքի ամենաբարձր լեռը՝ Կիլիմանջարոն (5895մ): 

Եղանակային վատ պայմանների պատճառով վերելքը տևել է մոտ երկու շաբաթ: Անցած կիրակի Գարբին Մուգուրուզան հասել է գագաթին և լուսանկարվել այնտեղ հատուկ տեղադրված փայտե ցուցանակի ֆոնին: Թենիսիստուհին իր իստագրամում գրել է, որ ինքը «ողջ է և աֆրիկյան սաֆարին շարունակվում է»:

Նշենք, որ «Մեծ սաղավարտի» կրկնակի հաղթողն այս տարի այնքան էլ հաջող չի հանդես եկել և հաղթել է միայն մեկ մրցաշարում, այն էլ մրցակցի վնասվածք ստանալու և խաղը դադարեցվելու պատճառով: