Բացել լրահոսը Փակել լրահոսը
71770434_2429544764032742_462105173578219520_n
A A
Քաղաքականություն

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը վայր է դնում մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մանդատը վայր դնելու որոշման մասին:

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօր վայր եմ դնում Երևան քաղաքի ավագանու մանդատս։ Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տվել էին ինձ այս հնարավորությունը, ինչ որ կերպ ձեզ օգնելու, աջակցելու, ձեր խնդիրները բարձրաձայնելու համար։ Մի տարվա ընթացքում փորձեցի անել հնարավորը, մեր քաղաքին օգուտ տալու համար։ Հուսով եմ ինձանից գոհ եք))) Վստահ եմ, իմ գործընկերները դեռ շատ կաշխատեն ի օգուտ մեր քաղաքի և քաղաքացիների։ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի առաջարկով այսուհետ կլինեմ նրա տեղակալը և կփորձեմ օգտակար լինել տվյալ շրջանին այն ամենով, ինչը կախված կլինի իմ անձից։ Հարգանքներս բոլորիդ, սիրում եմ բոլորիդ»։