Բացել լրահոսը Փակել լրահոսը
miav1
A A
Հասարակություն

Հայաստանում ՄԻԱՎ վարակը ընդհանուր բնակչության շրջանում 0,2 տոկոս է կազմում․ Սամվել Գրիգորյան (տեսանյութ)

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն այսօր նշում է իր հիմնադրման 30 ամյակը։  

Հայաստանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը ընդհանուր բնակչության շրջանում 0,2 տոկոս է կազմում է, ինչը մոտ 4 անգամ ավելի ցածր է քան տարածաշրջանի ընդհանուր ցուցանիշը․ նշում է կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը։

«Այս ամենը մեր գործադրված ջանքերի շնորհիվ է։ Տարածաշրջանում ունենք մեծ  միգրացիոն հոսքեր, հատկապես Հայաստանը աշխատանքային միգրանտների հոսքեր ունի Ռուսատանի Դաշնություն որտեղ տարածվածությունը մի քանի անգամ բարձր է։ Այդ ռիսկերը մշտապես առկա են և ամենա խոցելի խումբը հենց աշխատանքային միգրանտներն են։ Մեր գործադրված ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել համաճարակային գործընթացները դարձնել կառավարելի» ։

Տնօրենը նշում է, որ թեև այս պահին կայուն իրավիճակ է, սակայն պետք է շարունակել նոր ջանքեր գործադրել,  քանի որ համաճարակը շարունակում է զարգանալ։

Սամվել Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ 2007թվականից բոլոր այն մայրերը, որոնք ստացել են կանխարգելիչ հակա վիրուսային  բուժում, ծնվել են ՄԻԱՎ-ից զերծ երեխաներ, և Հայաստանը 2016 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստացել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխման և վերացման հավաստագիր, ինչը լավ ցուցանիշ է։

Միջոցառման ժամանակ կայացավ նաև Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված երրորդ շարժական կլինիկայի բացման արարողությունը։ Այդ կապակցությամբ կենտրոն էին ժամանել ՀՀ-ում ՌԴ արտակարգ  և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ինպես նաև ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

«Շարժական կլինիկաները ունեն նպատակ ՄԻԱՎ վարակի հետազոտությունը մոտեցնել բնակչությանը։ Ինչը հնարավորություն է տալիս հետազոտվելու նաև  շրջանների  բնակիչներին։ Այդպիսի ջանքերի շնորհիվ Հայաստանում  այժմ ՄԻԱՎ վարակի կայուն վիճակ է ստեղծվել»,- նշեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը։