Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 23.10.
A A
Սպորտ

Կարեն Հ. Գրիգորյանը 3-րդ տեղն է գրավել կայծակնային շախմատի մրցաշարում

Հայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը մրցանակային 3-րդ տեղն է զբաղեցրել Պորտուգալիայի Սերա քաղաքում անցկացվող կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում:

Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և միայնակ զբաղեցրել 3-րդ հորիզոնականը: Նա կես միավորով ետ է մնացել իսպանացի գրոսմայստերներ Մանուել Պերեսից ու Խայմե Սանտոսից:

Կարեն Հ. Գրիգորյանը այժմ պատրաստվում է պորտուգալական Ֆիգեյրա-դա-Ֆոշ քաղաքում անցկացվող դասական շախմատի ամենամյա միջազգային մրցաշարին: Այն կմեկնարկի հոկտեմբերի 27-ին և կտևի մինչև նոյեմբերի 3-ը: Մրցաշարին մասնակցելու ցանկություն են հայտնել 14 երկրների 45 շախմատիստ, այդ թվում 8 գրոսմայստեր: