Բացել լրահոսը Փակել լրահոսը
գնացք
A A
Հասարակություն

Երկաթուղայինները գործադո՞ւլ են անում

«Ա1+»-ի տեղեկություններով երեկվանից չի գործում Երևան-Գյումրի, Գյումրի-Երևան գնացքը։ Ըստ մեր տեղեկությունների պատճառը աշխատակիցների գործադուլն է։ Դա մեզ հետ զրույցում հաստատեց նաև երկաթուղու աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ, որ իր անունը հրապարակվի։ Ըստ նրա՝ գնացքը մայրաքաղաքից Գյումրի չի հասել։

«Երևան» կայարանի տոմսարկղից մեզ հայտնեցին, որ երեկվանից իսկապես չի գործում Երևան-Գյումրի, Գյումրի-Երևան գնացքը։ Չեն շարժվում նաև այլ ուղղությամբ գնացող գնացքները։ Հարցին, թե որն է ստեղծված իրավիճակի պատճառը, պատասխանեցին՝ «Խնդիրներ են առաջացել»։

Ինչպես հայտնի է,Հայաստանի երկաթուղին շահագործվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից։ «Ա1+»-ը փորձեց կապվել նաև երկաթուղու տնօրինության հետ, սակայն զանգերին ոչ ոք չպատասխանեց։