Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փոխվարչապետը հանդիպել է Սարհատ Պետրոսյանի հետ նախքան նրա հրաժարականը (տեսանյութ)

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դրական է գնահատում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի աշխատանքն այդ ոլորտում: Լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սարհատ Պետրոսյանը, նախքան իր հրաժարականի դիմումը հրապարակելը, հանդիպել է նրա հետ, ներկայացրել իր ունեցած տեսակետները, ունեցած խնդիրները քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Էլոյանի, ով այժմ իր խորհրդականն է, և քաղաքաշինության կոմիտեի ներկա ղեկավարի հետ:

«Ինձ համար տրամաբանությունը մի փոքր ընդունելի չէ, նույնն է, որ Առողջապահության նախարարը հրաժարական տա, որովհետև չի համաձայնվում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ»,- ասաց նա:

Փոխվարչապետը ենթադրում է՝  Պետրոսյանը հիասթափված էր, որ այդ պաշտոնը հնարավորություն չէր տալիս քաղաքաշինության ոլորտում որոշակի գործունեություն ծավալել:

Սարհատ Պետրոսյանի այն հայտարարությունը, որ «այլևս չեմ կարող հանդուրժել դիլենտանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը», փոխվարչապետը որակեց որպես  «շատ հետաքրքիր հայտարարություն», առաջարկում է փորձել նրանից անպայման պարզաբանում ստանալ դրա վերաբերյալ, որովհետև դա իր համար էլ է նորություն: Նշեց, որ նրա հետ հանդիպմանն այդ մասին որևէ խոսք չի եղել: