Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՍԴ-ն ունի լեգիտիմության խնդիր․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

«Իրավական տեսանկյունից կարող եմ ասել, որ քրեական գործ է հարուցվել դեպքի առթիվ, և Հրայր Թովմասյանը որևէ կարգավիճակ չունի այդ քրեական գործում, հանգամանքները պարզելու համար որոշակի մարդիկ հրավիրվում են ԱԱԾ, պետք է հետևենք ընթացքին, հասկանանք` ինչ է կատարվում, իսկ քաղաքական մասով կարող եմ ասել՝ եկեք վերադառնանք մեր իրականություն, հիշենք բոլոր այն գործընթացները, որ նախկինում են տեղի ունեցել՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հետ կապված:
Ինձ մոտ այն տպավորությունն է, որ էս բոլոր պրոցեսներում մոռանում ենք, թե անցյալում ինչ է տեղի ունեցել:

Ես միանշանակ վստահ եմ, որ ՍԴ-ն էս պահի դրությամբ ունի լեգիտիմության խնդիր»,- լրագրողների հետ զրույցում ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին անդրադարձել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։