Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled-1-740
A A
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը ներկա է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին։  Փաշինյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Օրվա ավարտին ներկա ենք Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգին, որ տեղի է ունենում «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում:

Այժմ նվագախումբը կատարում է Արամ Խաչատրյանի կոնցերտը՝ դաշնամուրի եւ նվագախմբի համար:

Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հայկ Մելիքյան:

Գլխավոր դիրիժոր՝ Վալերի Գերգիեւ»,- գրել է ՀՀ վարչապետը: