Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan 20.10.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը Հիկարու Նակամուրայի հետ կիսեց միավորը

Մեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss շախմատի միջազգային մրցաշարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանը մրցեց առաջատարներից մեկի՝ ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Շախմատիստները սկզբնախաղում փոխանակումներ կատարեցին և շատ արագ անցան նավակային վերջնախաղին: Դիրքային պայքարում կողմերից ոչ մեկն առավելություն չստացան և արդեն 31-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին և կիսեցին միավորը: 

Այդպիսով, Լևոն Արոնյանն ու Հիկարու Նակամուրան վաստակեցին 7-ական միավոր և գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Նրանց կարող է անցնել կամ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, կամ իսպանացի Դավիդ Անտոն Գուիխարով, որոնք դեռ շարունակում են իրենց պարտիան: