Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կրասնոյարսկի երկրամասում հինգ ամբարտակ է փլուզվել. կան զոհեր

Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինյան շրջանում ջրի բեկման հետեւանքով հինգ ամբարտակ է ավերվել, այս մասին ըստ «Նովոստի-Արմենիա»-ի հայտնել է ՌԴ  Քննչական կոմիտեն:

«Պարզվել է, որ ամբարտակները կառուցված են ապօրինի, առանց որեւէ թույլտվության ՝ ոսկու արդյունահանման հատվածում գրունտային ջրերի հեռացման նպատակով ։ Ճեղքը սկսվել է ամենավերեւից, իսկ հետո շղթայական, ջրի հզոր հոսքի պատճառով փլուզվել է եւս չորս հիդրոտեխնիկական կառույց»,-ճշտվում է գերատեսչության կայքում:

Քննչականի տվյալներով ՝ լեռնագործը, որի պարտականությունների մեջ էին մտնում տեղամասում աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը, ոչ մի հատուկ կրթություն չունի: Ընդ որում, տեղամասի պետը հայտարարել է, որ գիտակցել Է հեղեղման գոտում աշխատանքային ավանի կառուցման վտանգը:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան ՝ Շչետինկինո ավանի շրջանում, ոսկու արդյունահանող տեխնոլոգիական ջրամբարում: Ամբարտակի խորտակման հետեւանքով ջրասույզ է եղել ավելի քան երկու հանրակացարան։ 15 մարդ մահացել է, 14-ը հոսպիտալացվել են:

Հինգ աշխատողների ճակատագիրն անհայտ է մնում։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները։

Ըստ քննչական կոմիտեի տեղեկատվության ՝ ջրի բեկման պատճառ կարող էին լինել ոսկու արդյունահանման ժամանակ եղած խախտումները։
Ինչպես հաղորդել են տեղական իշխանությունները, ամբարտակը պատկանում է «Սիբզոլոտո» հոլդինգին, որը ոչ մի տեղ գրանցված չէ:

Ոսկու արդյունահանման "Սիսիմ" ՍՊԸ տնօրենը, լեռնահատկացման տեղամասի պետն ու վարպետը ձերբակալվել են:

Քննչականը քրեական գործ է հարուցել:

Երկուշաբթի ՝ հոկտեմբերի 21-ին, Կրասնոյարսկի երկրամասում սգո օր է հայտարարվել ։