Բացել լրահոսը Փակել լրահոսը
9
A A
Հասարակություն

Կրասնոյարսկում ամբարտակը փլուզվել է, կացարանները հեղեղվել են․ կա 12 զոհ (տեսանյութ)

ՌԴ Կրասնոյարսկի շրջանում՝ Շչետինինո գյուղում, ամբարտակ է փլուզվել, ինչի հետեւանքով ժամանակավոր կացարաններ են հեղեղվել: Արդյունքում, նախնական տվյալներով, կա 12 զոհ, հայտնում է РИА Новости-ն։

Նշվում է, որ ամբարտակի փլուզման պատճառ կարող էր լինել անձրեւաջուրը:

4 հոգի միջադեպի արդյունքում տեղափոխվել է հիվանդանոց, 10 հոգու ճակատագիր դեռեւս անհայտ է մնում։