Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուստամ Բադասյան
A A
Հասարակություն

Ռուստամ Բադասյանը շնորհավորել է քրեակատարողական ծառայության աշխատակիցներին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Քրեակատարողական ծառայության հարգելի՛ աշխատակիցներ,
Արդարադատության նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, մարդասիրությունը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացուն ձեռք մեկնելու ու նրա վերասոցիալականացմանը նպաստելու կարողությունը պետք է լինեն ձեր աշխատանքի ուղենիշերը:

 

Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո անձը, արդեն որպես օրինապաշտ քաղաքացի, պետք է պատրաստ լինի հասարակություն ու նորմալ կյանքի վերադառնալուն: Մեր այդ նպատակին հասնելու ճանապարհը որոշված է. ՔԿՀ-ներում պահվող անձանց պետք է ապահովենք կրթություն ստանալու, աշխատելու, հոգևոր և մշակութային զարգացմամբ, սպորտով զբաղվելու հնարավորությամբ: Միայն զբաղվածությունը, ինքնակրթվելն ու զարգանալը կնպաստի տարբեր խնդիրների վերացմանն ու լուծմանը: Վստահ եմ՝ փոքր, բայց հաստատուն քայլերով մենք միասին կհասնենք մեր ընդհանուր նպատակին:
Խնդիրներով ու մարտահրավերներով ճանապարհին ձեզնից պահանջվում է սկզբունքայնություն, պատրաստվածության բարձր աստիճան ու նվիրում, իսկ Արդարադատության նախարարությունը Կառավարության գլխավորությամբ աշխատանքներ կիրականացնի աշխատավարձերի ու սոցիալական երաշխիքների բարձրացման ուղղությամբ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ ծառայողական առաջընթաց ու բարի ծառայություն, իսկ ձեր ընտանիքներին՝ երջանկություն և բարօրություն»: