Բացել լրահոսը Փակել լրահոսը
2ZVVDkvyv1IMUk6qYJfZQvTjEl
A A
Սպորտ

Ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել The Best FIFA Football Awards-ի քվեարկությանը

ՀՖՖ պաշտոնական մեկնաբանությունը The Best FIFA Football Awards-ում չքվեարկելու մասին

Ֆուտբոլային հանրության հարգելի անդամներ,

Երեկ Իտալիայի Միլան քաղաքում կայացավ The Best FIFA Football Awards ամենամյա մրցանակաբաշխությունը: Ըստ կանոնակարգի, մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անվանակարգում քվեարկում են ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների ներկայացուցիչները (ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, ավագը և մեդիայի 1 ներկայացուցիչ):

2019 թ. օգոստոսին ՀՖՖ-ն ունեցավ սերվերի հետ կապված տեխնիկական խնդիրներ Հենց այդ ժամանակահատվածում է ՖԻՖԱ-ն ուղարկել քվեարկության համար նախատեսված նամակ-ձևաթուղթը, որը չի հասել հասցեատիրոջը և հենց այդ պատճառով էլ ՀՖՖ-ն չի ներկայացրել քվեարկության իր տարբերակները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ չկա որևէ միտում՝ հատկապես հաշվի առնելով, որ նախորդ տարիներին ՀՖՖ-ն մշտապես ներկայացրել է քվեարկության իր տարբերակները:

Հայցում ենք ֆուտբոլային հանրության, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի և ավագի ներողամտությունը և հավաստիացնում, որ հետագայում հետամուտ կլինենք քվեարկության պատշաճ իրականացմանը:    

ՀՖՖ պաշտոնական մեկնաբանություն