Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գուստավո
A A
Հասարակություն

Արդյունքներն օրական են գրանցվում․ փորձագետը՝ հակակոռուպցիոն պայքարի մասին (տեսանյութ)

Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ ««Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս»միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողով 2019» միջոցառումը:

Ընդմիջումից հետո «Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս» ընկերության hամապատասխանության և ներքին հսկողության տնօրեն Գուստավո Նիկողոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Անդրադառնալով համաժողովի կազմակերպմանը՝ նա ասաց, որ «Կորպորասիոն Ամերիկա Էյրպորթս»-ի համար միևնույն է, թե որ երկրում է քայլեր կատարվում կոռուպցիայի դեմ պայքարում։

«Մեզ համար կարևոր է, որ լինեն կառավարական և մասնավոր նախաձեռնությունները։ Մենք զգացինք, որ Հայաստանի կառավարությունը բաց է նման նախաձեռնությունների համար, ուստի Հայաստանում սկսեցինք»,- ընդգծեց փորձագետը։ 

Հարցին, թե նախկինում արդյոք հակակոռուպցիոն պայքարի ոլորտում համագործակցե՞լ են Ռոբերտ Քոչարյանի, Հանրապետական կուսակցության հետ, նա պատասխանեց, որ ընկերությանը միացել են 2017 թվականի նոյեմբերին և համաշխարհային գործունեություն ծավալել են այն երկրներում, որտեղ ընկերությունն է ծավալում՝ կոռուպցիայի դեմ պայքարի փորձը ներդնելու համար։

«Մինչ այս կառավարությունն ենք մենք դա սկսել»,- նշեց նա։

Խոսելով նախորդ իշխանությունների օրոք գրանցած արդյունքների մասին՝ Նիկողոսյանն ասաց, որ սա շարունակական գործընթաց է, և մշակութային փոփոխությունները երկար ժամանակ են պահանջում․

«Արդյունքներն օրական են գրանցվում»։ 

Հարցին, թե արդյոք կոռուպցիայի դրսևորման խնդիրները հանրության, պաշտոնատար անձանց «տա՞կ» են թաքնված, Գուստավո Նիկողոսյանն ասաց, որ հարցը մարդկանց վերապատրաստելու, վերադաստիարակելու մեջ է։

Աշխարհի երկրների 70 տոկոսում, Գուստավո Նիկողոսյանի փոխանցմամբ, կոռուպցիայի տոկոսը բարձր է՝ կապ չունի Հարավային Ամերիկա՞ն է, Եվրոպա՞ն, թե՞ Ասիան։ 

«Տեխնոլոգիաները նույնպես զարգանում են, թափանցիկությունը օրական ավելի է շատանում։ Եվ Փորձը ցույց տվեց, որ երիտասարդները տարբերվող մտածելակերպ ունեն։ Ու դա շարունակական գործընթաց է»,- եզրափակեց նա։