Բացել լրահոսը Փակել լրահոսը
71209940_1114558258934359_5767914192585621504_n
A A
Հասարակություն

Ինչպե՞ս է գործելու երթեւեկության կանոնակարգման բալային համակարգը (տեսանյութ)

Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրումը կանխարգելող նոր միջոց է, որի արդյունքում խախտման դեպքում վարորդը կարող է զրկվել վարորդական իրավունքից, նշում է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Տիգրան Քեյանը։

Մահացու ելքով վթարների կամ մարմնական վնասվածքների դեպքում խիստ միջոցներ կկիրառվեն՝ բալերի տեսքով։ Սանդղակը մինչև 9-ը բալն է, և եթե տարվա կտրվածքով վարորդը հավաքի 9 բալ, նրա վկայականի գործածությունը կկասեցվի մինչեւ 6 տարի ժամկետով։

«Կան մի շարք իրավախախտումներ, որոնք, անկախ բալերից, կարող են պատճառ դառնալ վարորդական վկայականի զրկման կամ կասեցման։ Օրինակ՝  81 կմ/ժ արագությունը գերազանցելու դեպքում  հնարավոր է վարորդը զրկվի վարորդական իրավունքից 6-ից մեկ տարով, իսկ ժամկետը ավարտելուց հետո նորից պետք է նա քննություն հանձնի՝ վարորդական վկայական ստանալու համար։ Նույն ձևով վարորդական վկայականի զրկում կարող է լինել, եթե կասեցումից հետո 1 տարվա ընթացքում 9 բալ  է հավաքել»,- ասաց Տիգրան Քեյանը։

Քեյանի կարծիքով՝ ներդրվող համակարգը չի կարող բացառել կոռուպցիոն ռիսկերի առկայությունը, քանի որ հնարավոր չէ ստեղծել մի համակարգ, որը կոռուպցիոն ռիսկերը կարող է բացառել։ Սակայն նշեց, որ բալային համակարգի բացասական կողմը այն է, որ վարչական մարմնին որոշակի հայեցողություններ են տրված․

«Ինչպես նշեցի, 3-1 տարի 6-1 տարի ժամկետով կասեցում կամ վարորդական վկայականից զրկումը որոշելու է վարչական մարմինը, որը հստակեցված չի։ Ինքը կարող է որոշի ձեզ 6 ամսով զրկի, 1 տարով, այսինքն՝ իր հայեցողության տակ է դա»,- ասաց նա։