Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրայր-Թովմասյան
A A
Քաղաքականություն

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագծին։

Մինչ քվեարկությունը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկելու, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանն ասաց, որ խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը։