Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0132108
A A
Քաղաքականություն

Բոլորին համարժեք պատասխանները տրվել են․ Էնֆիաջյանը՝ Ադրբեջանի պատվիրակության հետ տեղի ունեցածի մասին (տեսանյութ)

Սեպտեմբերի 18-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստը։

Խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիեվը հայտարարությամբ էր հանդես եկել տարածքային ամբողջականության վերաբերյալ, ինչին ինքն արձագանքել է։ Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ հայտարարությունը կապված է եղել «20% գրավված հողերի» վերաբերյալ։

Վահե Էնֆիաջյանը անթույլատրելի է համարել նման ելույթները։

«Մեր խոսակցությունը վեճի վերածվեց իմ ելույթից հետո, երբ ես անդրադարձա իրենց պատվիրակության ղեկավարի ելույթին՝ մատնանշելով, որ անթույլատրելի եմ համարում նման ելույթները, երկրները, եթե ներկա չեն, նրանց վերաբերող հարցերը չքննարկվեն։ Եվ դրանից հետո վիճաբանությունը տեղի է ունեցել։ Բոլորին համարժեք պատասխանները տրվել է, մեկնաբանությունները արվել է»,- շեշտեց Վահե Էնֆիաջյանը։

«Ես իմ ելույթում անդրադարձել եմ Արցախում տեղի ունեցած և տեղի ունենալիք ընտրություններին՝ մատնանշելով, որ բոլոր ժամանակահատվածներում ժողովրդավարական ամենաբարձր սահմանված չափանիշներին մշտապես համապատասխան և ներդաշնակ քաղաքական գործընթացներ են տեղի ունեցել։ Նրանց հայտարարությունները անհեթեթ և քաղաքական հարթակին ոչ համապատասխան հայտարարություններ են եղել»,- հավելեց նա։

Վահե Էնֆիաջյանը հավելեց, որ նկատողություն է արել գլխավոր քարտուղարին, որը փորձել է միջամտել և թույլ չտալ հայկական պատվիրակությանը արտահայտվել։