Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վանեցյանի, Քոչարյանի, թալանված գումարների եւ այլ հարցերի մասին (տեսանյութ)

ՀՀ վարչապետն այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը և աղմկահարույց հայտարարությանը.

«Պարոն Վանեցյանն իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին և այն, որ ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ և լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, հայտարարություն է անում իր հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա: Հասկանում եք չէ՞՝ դա ինչ է նշանակում. դա, մոտավորապես, կարող է նմանվել..., դա շատ վատ դեպք ա... և դա պետք է հետաքննվի...»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ինքը չի իմացել, որ Վանեցյանի՝ պաշտոնից ազատվելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է ԱԱԾ-ի պաշտոնական կայքում:

«Սպան էդպիսի բան անի՞. էդ ի՞նչ ա... Դա նշանակում ա ուսադիրները գցել աղբամանը»,- եզրափակեց նա: