Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանի մամուլի ասուլիսը Լոս Անջելեսում (տեսանյութ)

Լոս Անջելեսում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

 

Լոս Անջելեսում նախատեսված օրակարգի շրջանակում արդեն տեղի են ունեցել Հայաստանի վարչապետի հանդիպումները Ամերիկայի արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության և Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար կազմի, ինչպես նաև Կալիֆորնիայի հայ համայնքի խոշորագույն կառույցների ղեկավարների հետ։

 

Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարների հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։ ՀՀՀ վարչապետի մամուլի ասուլիսին մասնակցում էին Կալիֆորնիայի հայկական ԶԼՄ ներկայացուցիչները և ՀՀ վարչապետի ԱՄՆ այցը լուսաբանելու նպատակով Ամերիկա Հայաստանից ժամանած լրագրողները։

 

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և հաղորդակցության արդյունավետ աշխատանքային ձևաչափի մշակմանը, համահայկական օրակարգի ձևավորմանը և  դրա շուրջ համազգային քննարկումներին, ՀՀ վարչապետի ԱՄՆ այցի օրակարգի, նախատեսված հանդիպումների, համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրմանը, Հայաստանի զարգացման գործում Սփյուռքի ներգրավվածությանը և ներուժի լիարժեք օգտագործմանը, Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին, պետություն-եկեղեցի համագործակցությանը, Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին և իրադարձություններին, Թավշյա հեղափոխությանը և դրա արդյունքում Հայաստանում ժողովրդավարության արձանագրած առաջընթացին և այլն։