Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

1 տարվա մեջ նկատելի է, որ մենաշնորհ գոյություն չունի․ Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)

«Մենք ունենալու ենք սահուն զարգացող տնտեսություն։ Արդեն 1 տարվա մեջ նկատելի է, որ մենաշնորհ գոյություն չունի, կոռուպցիոն համակարգ գոյություն չունի»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը։

«Հավասար պայմանների ստեղծումը և մենաշնորհների վերացումը արդեն խթան են, որպեսզի տնտեսությունը համահունչ զարգանա։ Նախկինում այն թվերը, որոնք հրապարակվել են, հավատ չեն ներշնչել։ Կարծում եմ 2018-2019 թթ. Հայաստանի համար պետք է լինեն ելակետային, որ հասկանանք ինչ ունենք և ինչ կարող ենք ունենալ ապագայում»,- նշեց Սուքիասյանը:

Խաչատուր Սուքիասյանը կողմ է Ամուլսարի հանքի շահագործմանը։

«Հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես շատ եմ կարդում և գիտեմ աշխարհում՝ Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Կանադայում շատ լավ, շատ հզոր կազմակերպություններ կան գրանցված, որոնք բնապահպանական բոլոր նորմերը կատարում են և իրենց երկրներին շատ մեծ եկամուտ են բերում: Մուլտիպլիկատիվ էֆեկտը նույնպես մենք հաշվի ենք առնում, որ հանքի շահագործման արդյունքում ամբողջ տարածաշրջանը առավել եկամտաբեր կլինի»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է բնապահպանական ռիսկերին, ապա գործարարի խոսքով՝ դրանք պետք է թողնենք մասնագիտական ինստիտուտներին:

Մանրամասները՝ տեսանյութում։