Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Եթե կա «Հրազդանի» նման գանձ, անտրամաբանական է նորը կառուցելը․ Արթուր Մեսչյան (տեսանյութ)

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր ներկա էր ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի հոբելյանի առիթով Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպած միջոցառմանը։ «Գուրգեն Մուշեղյանը, որի հանդեպ խորը հարգանք ունեմ, միշտ մեծագույն պահանջարկ է ունեցել մեր ճարտարապետական քաղաքականության մեջ»,- ասաց գլխավոր ճարտարապետը։

«Ա1+»-ի հարցին, թե ինչ է սպասվում «Հրազդան» մարզադաշտին, պարոն Մեսչյանը պատասխանեց, որ եթե խնդիր է դրվում երկրորդ մարզադաշտը ունենալ, որը կհամապատասխանի FIFA-ի պահանջներին, նորը կառուցելու խնդիրը անտրամաբանական է համարում, քանի որ ունենք այնպիսի գանձ, ինչպես «Հրազդանը», և գումարը պետք է տրամադրել ոչ թե նորը կառուցելու համար, այլ այս գանձը հիմնովին վերանորոգելու։ Մանրամասները՝ տեսանյութում