Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma 20.09.
A A
Սպորտ

«Ռոման» սեփական դաշտում ջախջախեց «Իստամբուլին»

Հռոմի «Ռոման» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 1-ին տուրում սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախեց թուրքական «Իստանբում Բաշակշեհիրին»:

Առաջին խաղակեսի 42-րդ րոպեին հյուրերի պաշտպան Ջունիորը գրավեց սեփական դարպասը: Ընդմիջումից հետո Էդին Ջեկոն 58-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը, 71-ին Նիկոլո Ձանիոլոն եռապատկեց այն, իսկ 90+3 րոպեին Ջաստին Կլյույվերտը խփեց չորրորդ գնդակը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս անգամ հայտավորվել էր «Ռոմայի» պահեստայինների թվում: Նա խաղալու ժամանակ չստացավ: