Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Արամ Mp3-ն ու մնացած «Ազնիվ գողերը» (տեսանյութ)

Դինամիկ խաղ, դինամիկ մոնտաժ, ոչ գրական, բայց կիրթ խոսք, տեղ-տեղ` գրոտեսկի հասնող կատակերգություն։ 

 «Ազնիվ գողեր» ֆիլմի գաղափարը ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը մտահղացել էր դեռ 2014 թվականին։ 

«Միշտ ցանկացել եմ ֆիլմ նկարել գողերի, արկածախնդիրների մասին։ Սինոփսիս գրեցի, ներկայացրեցի Ամերիկայում հումորային շոուներ կազմակերպող «Դեմք շոու»-ի տղաներին»,- այսօր պրեմիերայից առաջ  ասաց ռեժիսորը: 

Սցենարի վրա աշխատել են մեկ տարի։ Նկարահանումներն իրականացրել են Հեղափոխության թեժ օրերին, ընդամենը 29 օրում։

«Ազնիվ գողերը» հինգ անհաջողակների պատմությունն է, որոնք որոշում են գողություն անել, հետո գողացածը հանձնել ոստիկանություն ու ստանալ խոստացված պարգևը: 

Թե ո՞րն է ֆիլմի մեսիջը հարցին ռեժիսորն ազնիվ պատասխան է տալիս՝  սա չնայած կոմերցիոն ֆիլմ է, սակայն կա, օրինակ, աղբահանության ու քաղաքը չաղտոտելու մեսիջը։

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Արամ Mp3-ն, Ռաֆայել Երանոսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Մեգգի Գրիգորյանը: