A
A
«Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Սույն հարցով հիմնական զեկուցող է նշանակվել ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Քիչ ուշ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախագծի վերաբերյալ նոր տեղեկություն է հաղորդել ֆբ-յան իր էջում․
«Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ Իմ քայլը խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղեցի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության»,- գրել է նա։
Նախագիծն ամբողջությամբ այստեղ