Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Բոլոր դեբետները վերադարձվելու են հարկ վճարողներին․ Դավիթ Անանյան (տեսանյութ)

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին oրենքի նախագիծը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավթի Անանյանի զեկուցմամբ՝ փոփոխությունների համաձայն նախատեսվում է`ավելացված արժեքի դեբետները հետ վերադարձնել հարկ վճարողներին։

«Ավելացված արժեքի հարկի դեբետն այն գումարն է, որը ավելված արժեքի հարկի հաշվարկով պետությունը մնացել է պարտք հարկ վճարողին»,- պարզաբանեց Դավիթ Անանյանը։

ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ այս օրինագծով վերացրել են հին ու նոր դեբետները, և բոլոր դեբետները վերադարձվելու են հարկ վճարողներին։

«Դեբետների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 56 մլրդ դրամ և մինչև 5 մլն դրամ դեբետային գումար ունեցողների թիվը գերազանցում է 2000-ը, մենք որոշում ենք կայացրել, որ 3 ընթացակարգով ենք հետ վերադարձն իրականացնելու։ Մինչև 5 մլն ավելացված արժեքի դեբետային գումար ունեցողներին առանց դիմումի հետ ենք վերադարձնելու այդ գումարը, 5-ից 40 մլն դրամ ավելացված արժեքի դեբետային գումար ունեցողների համար պարզեցված ընթացակարգ ենք կիրառելու և 40-ից բարձր պարտավորություններ ունեցողների համար կիրառելու ենք ուսումնասիրություն կամ ստուգում»,- պարզաբանեց Դավիթ Տոնոյանը։

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 8-ի դրությամբ՝ շահառուների ընդհանուր թիվը 2835 հարկ վճարող է, որոնց մեջ գործող են 2571-ը:

Մինչև տարեվերջ դեբետները վերադարձնելու են 2571-ին, նրանց բաժին է ընկնում 50 մլրդ 748 000 դրամը։ Ի դեպ, Կառավարության սեպտեմբերի 12-ի նիստի որոշմամբ oրենքի նախագիծը համարվել է անհետաձգելի, այդ իսկ պատճառով սեպտեմբերի 20-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվել։

Նշենք, որ նախագիծը դրական եզրակացություն ստացավ։

Սեղմիր   Watch this video on YouTube՝  տեսանյութը դիտելու համար։