Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Սուրբ Էջմիածնում առնչվում ես հոգևոր Հայաստանին». Արմեն Սարգսյան (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է հիմնանորոգված Վեհարանի, նորակառույց Ս. Հայրապետաց մատուռի և հանդիսությունների սրահի բացմանը: Արարողությունը տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: Շուրջ մեկ դար առաջ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի մեկենասությամբ կառուցված վեհարանի համալիրը հիմնանորոգվել և բարեկարգվել է բարերար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի նվիրատվությամբ: Ն.Ս.Օ․Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ միասին նախագահ Արմեն Սարգսյանը և հանդիսավոր արարողությանը մասնակից հյուրերը շրջել են հիմնանորոգված շենքերում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Ն.Ս.Օ․Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության խոսքից հետո նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով.