Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0848 (1)
A A
Հասարակություն

Ապրելու և մեռնելու հավանականությունը 50/50 է. Պետրոսյանը հիշեց Վազգեն Սարգսյանի խոսքերը (տեսանյութ)

«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից՝ Մարտին Մարտիրոսյանը, գնդապետ Սեյրան Աթանեսյանն անդրադառնում են Վաղուհասի, Հարությունագոմերի և Չըլդըրանի ազատագրմանը։

Աստվածատուր Պետրոսյանի խոսքով՝ «Արծիվ Մահապարտներ» գումարտակը ստեղծվեց «Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին»։ 

Պետրոսյանը հիշեցնում է, որ այն ժամանակ սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով է կազմավորվել մահապարտների գումարտակը։

«Ինձ հարկավոր է 500 հոգի, ամենափորձառու տղաներից՝ ամենաթեժ տեղերում, որտեղ ապրելու և մեռնելու հավանականությունը 50/50 է», - Սարգսյանի խոսքերը մեջբերեց գեներալ-մայորը։ 

Սեպտեմբերի 18-ին, Պետրոսյանը շարունակում է, մեծ կռիվներից վերջինում, յոթ օր հաց չուտելուց հետո, գրավել են Վաղուհասը, Հարությունագոմերը և Չըլդըրանը, որոնք իշխում էին Արցախի ամբողջ Մարտակերտի շրջանը։ 

Աիդա Սերոբյանը հիշում է, որ այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Էլչիբեյն ասել էր, թե Գանձասարի գրավման պարագայում Արցախն էլ այլևս չի գոյություն չի ունենա։ Ուստի, ըստ գնդապետ Սերոբյանի՝ իրենք՝ ջոկատայիններով Գանձասարի եկեղեցում երդվել էին մահվան գնով պաշտպանել Գանձասարը։

Պաշտպանական կռիվների հետո, ի վերջո, ժամանել են «Արծիվ» մահապարտների և հետո թշնամուց ետ վերցրել գյուղերը։ 

Մարտին Մարտիրոսյանը նշեց, որ երբ առաջին անգամ էին գնացել այդ գյուղերի դիրքերը, և չնայած ուժերի անհավասարությանը՝ 4-րդ փորձից հետո կարողացան գրավել Վաղուհասի և մնացյալ գյուղերը։ 

Ասուլիսի վերջում գնդապետ Սեյրան Աթանեսյանն արտասանեց ազատագրմանը նվիրված հաշվետվություն-բանաստեղծություն։