Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել են մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ժառանգներին՝ թոռներին և ծոռներին: Նախագահ Սարգսյանը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ պատիվ է հյուրընկալել մեծ բանաստեղծի ժառանգներին, որոնք Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի նախաձեռնությամբ հավաքվել են հայրենիքում: «Սովորաբար մեծերին հիշում ու մեծարում են հոբելյանների ժամանակ, բայց Թումանյանը, նրա ստեղծագործությունները մեզ հետ են մշտապես: Մեզ համար նա լեգենդ է, և ժամանակի հետ այդ լեգենդը գնալով ավելի է բյուրեղանում»,-նշել է նախագահը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Թումանյանի ժառանգության պահպանման ու տարածման շուրջ, ներկայացվել են գաղափարներ՝ Թումանյանի ինստիտուտ ստեղծելու, Դսեղում թումանյանական բնաշխարհն ու միջավայրը պահպանելու վերաբերյալ: Հյուրերը նախագահին են նվիրել նաև մեծանուն բանաստեղծի 150-ամյակի առիթով հրատարակված ժողովածուները: