Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հիմա ենք նպատակահարմար գտնում ՍԴ-ին անդրադառնալը․ «Իմ քայլը» նիստ կանի (տեսանյութ)

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը վճռական է տրամադրված Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ։

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունենալու խմբակցության նիստ, որից հետո հանդես կգան հայտարարությամբ։

«Մենք ունենք մշակած մի քանի տարբերակ, որը և քննարկելու ենք խմբակցությունում»,- ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցությունը հիմա է նպատակահարմար գտել ՍԴ-ին անդրադառնալը։

Հարցին, թե պատահակա՞ն էր, որ Ազգային ժողովի նախագահն այսօր հայտարարություն արեց կապված ՍԴ-ի շուրջ, երբ վաղը դատարանը հրապարակելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, Լիլիթ Մակունցը կրկնեց, թե հիմա են նպատակահարմար գտել հայտարարություն անելու։