Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat 15.09.
A A
Սպորտ

ՀՀ ֆուտբոլի առաջնություն. «Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Նոային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացավ 6-րդ տուրի վերջին հանդիպումը:

Մրցաշարի առաջատար Երևանի «Արարատը» սեփական դաշտում ընդունեց «Նոային» և հաղթեց նվազագույն 1:0 հաշվով: Միակ գոլը երկրորդ կեսի սկզբին խփեց վրացի լեգեոնական Գեորգի Չելիձեն: Արարատցիները հանդիպումն ավարտեցին 10 խաղացողով, քանի որ 58-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց տանտերերի կենտրոնական պաշտպան Դենիս Դեդեչկոն:

Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 16 միավոր և ամրապնդվեց 1-ին հորիզոնականում, իսկ «Նոան» կրեց երրորդ պարտությունը և 7 միավորով մնաց 6-րդ տեղում: