A
A
Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ներկա է եղել Անդրաշ Շիֆի մենահամերգին
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է եղել Սըր Անդրաշ Շիֆի (դաշնամուր) մենահամերգին: Համերգին ներկա էին նաև տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստանում գտնվող Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի տնօրեն Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները: