Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - «Սասուոլո». Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» մեկնարկային կազմում է (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 3-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման», որտեղ այժմ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, սեփական դաշտում կընդունի «Սասուոլոյին»:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի «գայլերի» մեկնարկային կազմում:

«Ռոմա» - «Սասուոլո» հանդիպումը տեղի կունենա Հռոմի հանրահայտ «Օլիմպիկո» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: Ֆուտբոլասերները հանդիպումը կարող են դիտել նաև մեր կայքէջում՝ ստորև: