Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը նույնպես հաղթեցին

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակները տոնեցին հերթական հաղթանակները:

Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Բաչկովը 63 կգ քաշային կարգի մրցումների նախնական փուլում միավորներով հաղթեց թայլանդցի Սոմչայ Վոնգսուվանին և մտավ 1/8 եզրափակիչ փուլ:

75 կգ քաշային Արման Դարչինյանը Սաուդյան Արաբիայի բռնցքամարտիկ Ջաբեր Ալֆաիֆի հետ մրցամարտի արդեն առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց հակառակորդին և ժամանակից շուտ հաղթանակ տարավ: Նա նույնպես մտավ 1/8 եզրափակիչ փուլ:

Վաղը Հայաստանից հանդես կգա միայն 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, որը նախնական փուլում կհանդիպի ամերիկացի Ադրիան Թիլմանի հետ: