Բացել լրահոսը Փակել լրահոսը
vtar
A A
Պաշտոնական

ՃՏՊ Քարագլուխ գյուղի մոտ. կան զոհեր և տուժածներ

Օգոստոսի 24-ին, ժամը 17:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից մեկ օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի մոտ 20-րդ կմ-ին «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Կ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել մոտակա ձորը:

Վարորդը և երկու ուղևոր (Անի Ե., ծնված 1978 թ. և Սյուզի Կ., ծնված 2001 թ.) տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորները (Նոնա Կ., ծնված 2003 թ., Սուսաննա Կ., ծնված 1958 թ. և Դերենիկ Կ., ծնված 2009 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածներին դուրս են բերել ձորից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Սուսաննա (ծնված 1958 թ.) և Դերենիկ (ծնված 2009 թ.) Կ.-ների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Նոնա Կ.-ինը` ծանր:

Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացիների դիերը և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Ժամը 22:16-ին և 23:39-ին Սուսաննա և Դերենիկ Կ.-ները տեղափոխվել են Երևան քաղաքի ԲԿ-ներ: