Բացել լրահոսը Փակել լրահոսը
1566638286,5825
A A
Հասարակություն

Ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Օգոստոսի 24-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ-Դեբեդ ճանապարհին բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու նպատակով, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Վահագնի գյուղի 49-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտը»:

Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտարարել է, որ նշված փայտանյութը իրենն է, ձեռք է բերել Վահագնի գյուղի հարակից անտառից, բենզասղոցի գործադրմամբ՝ ապօրինի հատելով մեկ կաղնի: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: 

Նախապատրաստված նյութերը, տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են ոստիկանության Գուգարքի բաժին:

Քննությունը շարունակվում է: