Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի խաղում հաղթեց «Դյուդելանժ»-ին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի խմբային փուլ մտնելու լուրջ հայտ ներկայացրեց:

Այսօր կայացած փլեյ-օֆֆի առաջին խաղում մեր թիմն իր հարկի տակ ընդունեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»։ «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց Վարդան Մինասյանի սաների հաղթանակով:

Նախ խաղի 22-րդ րոպեին հոլանդացի Մաիլսոն Լիման առաջ մղեց տանտերերին: Երկրորդ խաղակեսի 68-րդ րոպեին հյուրերի հարձակվող Դանիել Սինանին հավասարեցրեց հաշիվը, սակայն մրցավարի կողմից ավելացված ժամանակի 3-րդ րոպեին փոխարինման մտած Իլյա Անտոնովը երկրորդ անգամ գրավեց լյուքսեմբուրգցիների դարպասը եւ հաղթանակ բերեց արարատցիներին՝ 2:1:

Այդպիսով, «Արարատ-Արմենիային» լավ հնարավորություն ստացավ մտնելու Եվրոպայի լիգայի խմբային փուլ: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին, «Դյուդելանժի» դաշտում, որտեղ մեր թիմին ձեռնտու է բոլոր արդյունքները, բացի 0:1 եւ ավելի խոշոր հաշվով պարտությունը: