Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 20-ը օգոստոսի. Ողջաբերդ գյուղի բնակիչները փակել էին Երեւան-Գառնի մայրուղին (տեսանյութ)

Երեւանյան լճի բնակիչները 1997-ի այս օրերին դժգոհում են լճի աղտոտման մակարդակից  ։Ջրային կառույցների վարչությունում չեն բացառում, որ աղտոտման պատճառը Գետառի ջուրն է, իսկ դա մաքրել հնարավոր չէ։ Լճի մեջ են թափվում  կոյուղաջրեր, մեռնում է կենդանական աշխարհը

1997-ի ամառը Լոռու մարզը մի քանի անգամ ենթարկվում է ջրհեղեղների եւ կարկուտի տեսքով տեղումների ։ Օգոստոսի 20-ին հայտնի է դառնում, որ դրանց հետեւանքով մարզի գյուղատնտեսությունը կրել է 4,5 միլիարդ դրամի վնաս։ Մարզպետարանը տվյալները ներկայացրել է կառավարությանը, սակայն օգնությունն ակնկալում է ՄԱԿ-ի Սպիտակի տարածաշրջանի գրասենյակից։  

1997-ի այս օրը Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի թեկնածուների վկայագրեր է հանձնում երեք հոգու։  Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի վարչապետ նշանակվելուց հետո  Ղարաբաղը մնացել էր առանց նախագահի։ Հիմնական թեկնածու Արկադի Ղուկասյանը Արցախի արտգործնախարարն է Հայաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակը

1997-ի օգոստոսի 20-ին զարմացած է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությունից, որ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ազգերի ինքնորոշումը առաջին կետում է, իսկ տարածքային ամբողջականությունը՝ չորրրորդ ։«Մի մարդ, որ երեք տարի վարչապետ է եղել, չի տարբերում տարրական ինքնիշխանությունը ազգերի ինքնորոշումից»,-ասում է ԱԳՆ խոսնակը  

Ռոբերտ Քոչարյանին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովը 2001-ի այս օրն այդպես էլ չի կարողանում որոշում ընդունել հանրապետությունում աշխատավարձերի եւ թոշակների ուշացման վերաբերյալ։Ըստ այդ որոշման, ԱԺ-ն օրենքով պետք է պատասխանատվություն սահմանի այն պաշտոնյաների նկատմամբ, ում անգործության պատճառով ուշացել են թոշակներն ու աշխատավարձերը։ Քվեարկությունը տապալվեց. Գրանցվեց ընդամենը  6 կողմ.  

2001-ի օգոստոսի 20-ին Հայաստանի ժողովրդական կուսակցությունը հայտարարում է, որ ինքը կոտրվող չէ ։Միայն Աջափնյակում այս օրը կուսակցությանն է անդամագրվում 26 երիտասարդ։ Հավաքվածները Ստեփան Դեմիրճյանին ուղղում են միայն մեկ հարց՝ ե՞րբ եք հեռացնելու Ռոբերտ Քոչարյանին  

Ընդդիմադիր Արամ Սարգսյանի փաստաբան Տիգրան Ջանոյանը նույն օրը խոսում է իր հանդեպ ահաբեկչության մասին։Նա հոկտեմբերի 27-ի իրավահաջորդի ներկայացուցիչ է, եւ նրան զգուշացրել են՝ մտածիր, թե դրա տակից ոնց ես դուրս գալու։ Փաստաբանը չի կարծում, որ սպառնալիքների հետեւում իշխանությունն է։ Ու չի հրաժարվի 27-ի գործով փաստաբանի գործունեությունից  

Վանաձորի սառցարանի պահեստների մոտ 2001-ի այս օրը հայտնաբերվել է մարտական վիճակում գտնվող 14 ական ։Դրանք թաղված էին երկաթուղու գծերի տակ եւ  վտանգ էին ներկայացնում  

Նույն օրը Ողջաբերդ գյուղի բնակիչները երկու ժամով փակել էին Երեւան-Գառնի մայրուղին։Նրանք պահանջում են իրականացնել կառավարության 97 թվականի որոշումը՝ փոխհատուցել սողանքի տակ գտնվող գյուղի բոլոր բնակչներին, որպեսզի տեղափոխվեն այլ գյուղ։ Փոխհատուցվել է 75 ընտանիք, մյուսների համար գումար չկա կամ, ինչպես մարզպետն է ասում, կա երկու հազար դոլար մոտակա գյուղում տուն գնելու համար  

Սեփականաշնորհման հերթը գեղարվեստի ուսումնարանի շենքինն է ։Դրա համար ուսումնարանը պետք է միաձուլվի ինդուստրիալ մանկավարժական քոլեջին։ Ուսումնարանի աշխատակիցները բողոքում են՝ սա գեղարվեստ է, նա ինդուստրիա, ընկերներ   Պետական գույքի կառավարման վարչության պետ Դավիթ Վարդանյանը

2003-ի այս օրն անընդունելի է համարում բուժհիմնարկների մասնավորեցումը կասեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ երկուշաբթի օրը հրապարակված հայտարարությունը: «Մինչեւ առողջության ապահովագրության համակարգի ներդրումը առողջապահական հիմնարկների մասնավորեցման կասեցումը մեր համար անընդունելի է»,-ասում է Դավիթ Վարդանյանը: