Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու օդանավակայանում վայրէջք կատարելու ընթացքում ինքնաթիռը վնասել է պոչամասը

Պաշտոնական

«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում  Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Օդանավում եղել է 173 ուղևոր։ Միջադեպի արդյունքում տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։ Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքնաթիռով։