Բացել լրահոսը Փակել լրահոսը
69097653_1456508707825067_3320958478083686400_n
A A
Հասարակություն

Բագրատաշեն-Սադախլո անցակետում երկար հերթ է․ դեսպանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝  Բագրատաշենի անցակետում տրանսպորտային միջոցների հերթի վերաբերյալ․

«Տեղեկացնում ենք, որ այս պահին Բագրատաշեն-Սադախլո անցակետում երկար հերթ է, որի պատճառը տրանսպորտային միջոցների քանակությունն է։

Ժողովրդի շրջանում ապատեղեկատվություն է տարածվել, որ հերթի պատճառն այն է, որ անցակետի վրացական հատվածում աշխատում է միայն մեկ անցուղի, որը չի համապատասխանում իրականությանը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Բագրատաշեն - Սադախլո անցակետի հայկական և վրացական հատվածների ղեկավարների հետ։

Հայտնում ենք, որ անցակետի երկու հատվածներն էլ աշխատում են ամբողջ ծանրաբեռնվածությամբ ու ծավալով, գործում են բոլոր անցուղիները։

Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»։