Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia(1)
A A
Սպորտ

Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիա» - «Լինքոլն»՝ 2:0

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլը:

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած առաջին հանդիպման հաշիվը բացեց մեր թիմի ֆուտբոլիստ Անտոն Կոբյալկոն: Առաջին խաղակեսին ավելացված ժամանակի 2-րդ րոպեին Ալֆոնսեն կրկնապատկեց առավելությունը:

Երկրորդ խաղակեսի 49-րդ րոպեին հյուրերը մնացին 10 խաղացողով, քանի որ կարմիր քարտ ստացավ նրանց պաշտպան Մարկոս Պերեսը: Չնայած թվային առավելությանը, «Արարատ-Արմենիային» չհաջողվեց նոր գոլ խփել եւ ի վերջո բավարարվեց առաջին կեսում ձեռք բերած առավելությամբ՝ 2:0:

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին, Ջիբրալթարում: