Բացել լրահոսը Փակել լրահոսը
124250
A A
Հասարակություն

Ծառահատումների դեմ պայքարը պե՞տք է մեղմացնել,թե՞ ոչ. «Ա1+»-ի հարցման արդյունքները

Նախորդ շաբաթ Իջեւանում տեղի ունեցան բախումներ տեղացիների եւ ոստիկանների միջեւ։ Քաղաքացիները փակել էին դեպի Իջեւան տանող ճանապարհը՝ բողոքելով ծառահատումների արգելքից։ Տեղացիները պնդում են՝ սա իրենց ապրուստի միջոցն է։ Իշխանության արձագանքը կոշտ է, նշում են՝ ապօրինի ծառահատումերն արվում են կոնկրետ մարդկանց հարստացնելու նպատակով։ Այս հարցում զիջումների գնալ իշխանությունները չեն պատրաստվում։

«Ա1+»-ը հարցում է իրականացրել այս թեմայով։ Ընթերցողներին առաջարկել էինք պատասխանել հետեւյալ հարցին՝ պե՞տք է իշխանությունը մեղմացնի ապօրինի ծառահատումների դեմ պայքարը, թե՞ ոչ։

«Ա1+»-ի հարցմանը մասնակցել է 1 205 հոգի։

Նրանց ճնշող մեծամասնությունը՝ 1 146 հոգի, նշել է, որ ոչ, չի կարելի թույլ տալ ծառահատումները, քանի որ Հայաստանն արդեն բնապահպանական լուրջ խնդիրների առաջ է։

48 հոգի գտնում է, որ այո,պետք է թույլ տալ, մարդկանց ապրուսի միջոցը փայտն է։

Եվ 11 հոգի դժվարացել է պատասխանել հարցին՝ նշելով «չգիտեմ» տարբերակը։